Սնունդը և առողջությունը
Արևելյան բժշկություն. ինչպես պետք է ճիշտ սնվել
Շատ կարևոր է ոչ միայն այն, թե ինչ ենք ուտում, այլև, թե ինչպես ենք ուտում: Արևելյան բժշկությունը կարծում է, որ նույնիսկ ծանր սնունդը լավ ու դանդաղ ծամելու դեպքում չի վնասի: Դրա համար պարզապես պարտադիր է սնունդը լավ ծամել, թքով շաղախել, իսկ հեղուկը` փոքր կումերով խմել ու մինչ կուլ տալը` բերանում մի փոքր պահել: Ուտելուց հետո էլ պարտադիր է բերանը ողողելը:
Սննդի չափը
Կերեք ամեն ինչ, բայց չափավոր: Չափը որոշվում է ըստ սննդի տեսակի (թեթև կամ ծանր): «Թեթև սնունդը» կարելի է ուտել այնքան, մինչև կշտանաք, իսկ ծանրը` դրա կեսի չափ: Քանակը որոշվում է նրանով, թե որքան հեշտ ու արագ եք այն մարսում: Սնունդը «սնում ու ծնում» է մարմինը: Ուստի, եթե ուտեք ավելի քիչ, քան պահանջվում է, «կկորչեն մարմնի ուժն ու գույնը», ու սրտանոթային հիվանդությունների հավանականությունը կմեծանա: Իսկ եթե չափն անցնեք, ապա դժվարամարսություն կառաջանա ու կխցանվեն անոթների անցքերը: Տիբեթյան բժշկությունը խորհուրդ է տալիս ստամոքսի 2/4-ը լցնել սնունդով 1/4-ը` հեղուկով, 1/4-ն էլ թողնել դատարկ: Ուտելուց հետո խմել պետք է, քանի որ դա հագեցնում է ծարավը, խոնավացնում մարմինը, նպաստում սննդի մանրացմանն ու յուրացմանը: Եթե սնունդը վատ է յուրացվում, փորը փքվում է, ապա ուտելուց հետո պետք է եռացրած ջուր խմել: Թեթև մարմինը, լավ ախորժակը, զգայարանների պայծառությունը սննդի չափավորության արդյունք են: Չափավորության արդյունք է նաև օրգանիզմից կեղտի, մեզի ու գազերի հեշտ հեռացումը:
Սննդի համը
Արևելյան բժշկության համաձայն` սնունդը 6 համի է լինում.
1.Քաղցր (օրինակ` խաղող, ծնեբեկ, շաքար, մեղր, հացահատիկներ, միս):
2.Թթու (չիչխան, նուռ, սերկևիլ, հոն, կիտրոն, թթուներ):
3.Աղի (աղ և դարչին):
4.Դառը ( բարբարիս, մումիո, եղեսպակ, խատուտիկ):
5.Այրող (սև պղպեղ, կոճապղպեղ, սխտոր, սոխ):
6.Տտիպ (լոբազգիներ, ոլոռ):
Համերի ազդեցությունը
Քաղցրն ամրացնում ու ավելացնում է մարմնական ուժը. այն օգտակար է ծերերին, երեխաներին, հյուծվածներին, ինչպես նաև կոկորդի ու թոքերի հիվանդությունների դեպքում: Քաղցրը մարմնին ամրություն է հաղորդում, սպիացնում է վերքերը, բարելավում մաշկի գույնը, սրում ընկալունակությունը, երկարացնում կյանքի տևողությունը, դուրս բերում թույները: Դրա չարաշահումը հանգեցնում է գիրության , առաջանում է միզահյուծություն, վահանաձև գեղձի բորբոքում, ոսկրերը ցավում են, ու մազաթափություն է սկսվում: Քաղցրը նպաստում է անոթների լայնացմանը, դրանով բուժում են սրտանոթային, հատկապես` սրտի իշեմիկ հիվանդությունները (իհարկե, որպես հիմնական բուժամիջոցներին օժանդակող տարբերակ):
Թթուն տաքացնում է, ախորժակ բացում, հագեցնում, մանրացնում սնունդը, նպաստում մարսողությանը, սրում տեսողությունը: Թթվի ավելցուկը հանգեցնում է թուլության, առաջացնում մանր ցան, գլխապտույտ, ծարավ, մկանները կծկվում են, շուրթերը` ցամաքում ու ճաքում:
Աղին ձգում է կոշտացումները, թրջոցների տեսքով դրանք ջերմություն ու քրտնարտադրություն են առաջացնում: Ավելցուկից անոթներն առաձգականությունը կորցնում են, երբեմն դա նույնպես հանգեցնում է ճաղատացման, սպիտակեցման, կնճիռների, ուժահատության ու ծարավի: Աղին նպաստում է մարսողությանը, քաղց ու ծարավ առաջացնում, օրգանիզմում է պահում ջուրը ու փորկապությունների դեպքում թուլացնող ազդեցություն է ունենում (ծովակաղամբ, ծովաղ, քարաղ, սոյայի թանձրահյութ):
Դառը համն օգտակար է ախորժակի բացակայության, ուշաթափությունների, սրտխառնուքի, լյարդի ու լեղապարկի հիվանդությունների դեպքում: Օգտակար է նիհարել ցանկացողներին, կրծքագեղձի հիվանդությունների ու ձայնի կորստի դեպքում: Ավելցուկը օրգանիզմին ուժահատ է դարձնում: Դառը համը հակաբորբոքային հատկություն ունի: Կարգավորում է երիկամների աշխատանքը, մաքրում է օրգանիզմն աղերից ու խարամներից: Ապաքինումն էլ շատ արագ արտացոլվում է արտաքինի վրա: Շատ մարդիկ նիհարելով են բարելավում մաշկի գույնը (թուրինջ, նշի յուղ, քրքում):
Այրող, կծու համը ջերմություն է առաջացնում, բարելավում մարսողությունն ու ախորժակը, բուժում կոկորդի հիվանդությունները, բացում անոթները: Ավելցուկը նվազեցնում է պոտենցիան, առաջացնում է դող, ուշագնացություն, ողնաշարային հիվանդություն ու գոտկատեղի ցավեր: Ոտքերը գունատվում են: Կծուն նպաստում է մարսողության բարելավմանը, մաքրում է արյունը, սպանում մանրէները (ծովաբողկ, մանանեխ):
Տտիպ համը վերքերն է սպիացնում, բարելավում է մաշկի գույնը: Ավելցուկը նպաստում է որովայնի փքմանն ու սրտի ցավ է առաջացնում:
Թթու-տտիպ համ. դադարեցնում է փորլուծը, նպաստում վերքերի սպիացմանը: Արյան մակարդելիությունն է կարգավորում արյունահոսությունների ու վնասվածքների ժամանակ (արմավ, սերկևիլ, նռան կեղև, հունական կանաչ ընկույզ, կանաչ թեյ):
Սիրտը դառն է ուզում, թոքերը` սուր, կծու, լյարդը` թթու, փայծաղը` քաղցր, երիկամները` աղի,- ասում է արևելյան բժշկությունը:
Համերով բուժումը ձևավորվել է հին հնդկական բժկության մեջ` այուրվեդայում:
Համային թերապիան կարող է հակամանրէային ու հակաբորբոքային ազդեցություն ունենալ բերանի լորձաթաղանթի վրա: Լեզուն զինված է ռեֆլեքսածին գոտիներով, որոնք կապված են այս կամ այն օրգանի հետ:
Լեզվի վրա 10 000 համային ռեցեպտորներ կան: Կարելի է ներազդել լեզվի ծծիչների վրա ու անմիջական մերսում կատարել: Օրինակ` սրտի հիվանդությունների դեպքում պետք է մերսել լեզվի ծայրը: Շնչուղիների դեպքում` լեզվի կողմնային մակերեսները: Ենթաստամոքսային գեղձի խնդրի դեպքում` լեզվի միջին հատվածը, իսկ երիկամների դեպքում պետք է հիմքին հասնել:
20.10.2011 Կարդացեք նաև
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ